TotalFootball.am


14.01.18 10:13

Մոուրինյու. «Ոչ մի երաշխիք չկա, որ Մխիթարյանը կմնա ՄՅՈՒ-ում»


«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ որևէ երաշխիք չկա, որ նա կմնա թիմում:

«Յուրաքանչյուր խաղացող իր գինն ունի: Կարևոր չէ, թե ով է նա, ինչ մակարդակ, հռչակ կամ կարգավիճակ ունի: Կարծում եմ՝ ամեն խաղացող իր  գինն ունի:

Եվ ես կույր մարզիչների շարքին չեմ պատկանում: Կույր այն իմաստով, որ այս կամ այն խաղացողն ինձ համար անձեռնամխելի է: Կարծում եմ՝ ամեն խաղացող իր գինն ունի:

Այնպես որ, երբ տրանսֆերային պատուհանը բացվում է, դա նշանակում է, որ այն բաց է յուրաքանչյուր ակումբի համար, որը հետաքրքրված է մեր խաղացողներով: Բայց  որոշում կայացնողը մենք են: Մենք ենք որոշում, թե որն է մեր խաղացողների համար համապատասխան գինը:

Մխիթարյանը խաղաց Անգլիայի Գավաթի վերջին խաղում և հավանաբար կխաղա նաև «Սթոք Սիթիի» հետ առաջիկա խաղում: Նա նույն իրավիճակում է, ինչ և մնացած խաղացողները, որոնք ներքաշված են տրանսֆերային շուկայի այս ասեկոսեների մեջ:

Նա մեր խաղացողն է և շատ լավ ֆուտբոլիստ է: Այնպես որ շաբաթ օրը նա կմարզվի, կիրակի կընտրվի, իսկ երկուշաբթի կխաղա»:

Խոսելով «Մանչեսթեր Սիթիի» հետ ունեցած միավորների տարբերության մասին՝ Մոուրինյուն նշել է. «Դա շատ կարևոր միավորների տարբերություն է: Ես եղել եմ նման իրավիճակում:

Դա հանգստություն է հաղորդում և վերացնում է ցանկացած տեսակի ճնշում, որը կարող է ստեղծել քեզ հետապնդող մրցակիցը: Կարծում եմ՝ սա շատ հարմարավետ առավելություն է  և նրանք պահպանում են այն:

Չեմ կարծում, որ մեր կամ մեզ մոտ գտնվող թիմերի՝ «Չելսիի», «Լիվերպուլի», «Տոտենհեմի» համար կարևորը տրանսֆերային պատուհանն է: Խնդիրը տրանսֆերների մեջ չէ: Պետք է շարունակել հաղթել, որքան հնարավոր է շատ միավորներ վաստակել և տեսնել, թե ինչ կլինի»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում thenational.ae-ն:





  Լրահոս



Աշխարհ


 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1