Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնը կարող է լքել ներկայիս ակումբը` Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար:
«Ես միանգամայն համաձայն եմ Ռունիի հետ, որն ասել է, թե Քեյնը պետք է դառնա Անգլիայի Ազգային հավաքականի ավագը: Հարրին մեծ ազդեցություն ունի խաղընկերների վրա և մեծ դեր` խաղադաշտում:
Եթե մեծ տիտղոսների համար պայքարող ֆուտբոլիստ ես, ապա թիմդ փոխելը կարևոր գործոն է, բայց հարազատ ակումբիդ հետ նույն հաջողություններին հասնելը շատ ավելի յուրահատուկ բան է: Այդ է պատճառը, որ յուաքանչյուր ֆուտբոլիստ կգերադասի երկրորդ տարբերակը, հատկապես, երբ թիմում հրաշալի մարզիչ կա, իսկ նոր մարզադաշտը արդեն պատրաստ է:
Ամեն ինչ կախված է «Տոտենհեմի» նոր սերունդը ներկայացնող թիմից, որը պատրաստ է քայլ առաջ կատարելու, որովհետև մրցակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այո, «Չելսին» էլ շատ գումար ունի:
Քեյնը կարող է նայել այլ երկրների առաջնություններին և տեսնել Բեյլի օրինակը, որը մադրիդցիների հետ 3 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան»,-մարզչի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: