ՉԼ 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր ՊՍԺ-ին ու կամային հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Ռաբյոն: Առաջին կեսի ավարտին Տոնի Կրոսը 11-մետրանոց վաստակեց, որը անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին 83-րդ րոպեին դուբլ ձևակերպեց, իսկ 3 րոպե անց Մարսելոն վերջ դրեց խաղին:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Փարիզում: