TotalFootball.am


05.03.18 19:10

Ciao Capitano. ֆուտբոլային աշխարհը սգում է Դավիդե Աստորիի մահը


Մարտի 4-ին «Ֆիորենտինան» պաշտոնապես հայտնեց թիմի ավագ, Իտալիայի հավաքականի պաշտպան Դավիդե Աստորիի մահվան մասին: 31-ամյա ֆուտբոլիստի մահը ցնցել է ֆուտբոլային աշխարհը: Իտալիայում հետաձգվեցին կիրակի օրվա բոլոր խաղերը, երկուշաբթի օրը լույս տեսած պարբերականների շապիկներին Աստորին է, իսկ ֆուտբոլային հանրությունը շարունակում է ցավակցական գրառումները: 

Ներկայացնում ենք ֆուտբոլային ակումբների, ֆուտբոլիստների ու մարզիչների թվիթները:

Իտալիայի հավաքական - «Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մտքերն այն մարզիչների, տնօրենների և անձնակազմերի հետ են, ովքեր ճանաչում ու հարգում էին Դավիդեին: Մենք նաև խորապես ցավակցում ենք Աստորիի ընտանիքին»:

«Միլան» - «Մարդ, որը սիրում էր ֆուտբոլն ու որպես ֆուտբոլիստ մեծացել է մեզ հետ: «Միլանը» ցնցված է Դավիդե Աստորիի մահվան լուրից: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու «Ֆիորենտինային»»:

«Յուվենտուս» - «Այս ողբերգական օրը «Յուվենտուսն» իր ցավակցություններն է հայտնում Դավիդե Աստորիի ընտանիքն ու «Ֆիորենտինային»:

«Ռոմա» - «Ակումբը ցնցված է՝ իմանալով Դավիդե Աստորիի մահվան մասին: «Ռոմայում» բոլորի մտքերը նրա ընտանիքի, ընկերների ու թիմակիցների հետ են այս ողբերգական պահին»:

ՄՅՈՒ - ««Մանչեսթեր Յունայթեդում» բոլորի մտքերը «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի ընտանիքի, ընկերների ու թիմակիցների հետ են նրա ցավալի մահվան կապակցությամբ»:

«Մանչեսթեր Սիթի» - «Մեծ տխրությամբ մեր խորին ցավակցություններն ենք ուղարկում Դավիդե Աստորիի ընտանիքին ու ընկերներին»:

«Լիվերպուլ» - «Ցավում ենք «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահվան համար: Մեր խորին ցավակցությունները նրա ընկերներին ու ընտանիքին: Հանգչիր խաղաղությամբ, Դավիդե»:

«Չելսի» - ««Չելսիում» բոլորը ցնցված ու տխուր են «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի ցավալի մահվան կապակցությամբ: Մեր մտքերը նրա ընտանիքի, ընկերների ու խաղընկերների հետ են այս պահին»:

«Տոտենհեմ» - «Մենք խորապես ցավում ենք՝ իմանալով Դավիդե Աստորիի անժամանակ մահվան մասին: Ակումբում բոլորի մտքերը նրա ընկերների ու ընտանիքի հետ են այս չափազանց դժվարին ժամանակում»:

«Ռեալ» - ««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը խորապես ցավում է «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահվան կապակցությամբ և ցանկանում է իր ցավակցությունները հայտնել նրա ընտանիքին, ընկերներին ու թիմակիցներին: «Ռեալը» կիսում է իտալական ֆուտբոլի ցավը այս իսկապես դժվարին ժամանակում»:

«Ատլետիկո» - «Մենք ուզում ենք մեր խորին ցավակցությունները հայտնել Դավիդե Աստորիի ընտանիքին ու «Ֆիորենտինային»»:

Գերմանիայի հավաքական - «Մենք ցնցված ենք ու տխուր՝ իմանալով Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դավիդե Աստորիի մահվան մասին: Մեր անկեղծ ցավակցություններն ենք ուղարկում Դավիդեի ընտանիքին, ընկերներին ու Իտալիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» հետ կապ ունեցող բոլոր մարդկանց»:

Անգլիայի հավաքական - «Մենք բոլորս իսկապես ցավում ենք Դավիդե Աստորիի մահվան կապակցությամբ: Մեր ցավակցությունները նրա ընտանիքին և բոլորին, ովքեր ճանաչում էին նրան: Մենք նախատեսում ենք հարգել Դավիդեի հիշատակը, երբ այս ամսվա ընթացքում ավելի ուշ «Ուեմբլիում» հյուրընկալենք Իտալիայի հավաքականին»:

Բունդեսլիգա - «Բունդեսլիգայում բոլորը իրենց անկեղծ ցավակցություններն են ուղարկում Դավիդե Աստորիի ընտանիքին ու ընկերներին, ինչպես նաև «Ֆիորենտինային»: Հանգչիր խաղաղությամբ, Դավիդե»:

Անտոնիո Կոնտե - «Սա ողբերգություն է: Այս պահին շատ դժվար է ճիշտ խոսքեր գտնել նրա ընտանիքի համար: Նա իմ ֆուտբոլիստն է եղել Իտալիայի հավաքականում»:

Ջանլուիջի Բուֆֆոն - «Դու լավագույն մարզիկներից մեկն էիր, որոնց դեմ խաղացել եմ: Հանգչիր խաղաղությամբ»: 

Հական Չալհանօղլու - «Ցնցված եմ Դավիդե Աստորիի մասին այս սարսափելի լուրից: Մտքերս նրա ընտանիքի, ընկերների և, անշուշտ, «Ֆիորենտինայի» հետ են»:

Մարկուս Ռեշֆորդ - «Շատ ցավալի կորուստ ֆուտբոլային ընտանիքի համար: Հանգչիր խաղաղությամբ, Դավիդե Աստորի»:

Ժերոմ Բոատենգ - «Հանգչիր խաղաղությամբ, Դավիդե Աստորի: Աղոթքներս ու մտքերս նրա ընտանիքի ու սիրելի հետ են»:

Մարկ-Անդրե տեր Շտեգեն - «Պատմություն, որ կուզեի ճիշտ չլիներ: Այն ցնցել է բոլորիս: Իմ բոլոր մտքերը քո ընտանիքի, ընկերների, «Ֆիորենտինայի» ու իտալական ֆուտբոլի հետ: Մենք բոլորս քո կողքին ենք, Դավիդե Աստորի: Հանգչիր խաղաղությամբ, ավագ»:

Անտոնիո Վալենսիա - «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ այսօր տխուր է: Մենք կորցրինք մեր գործընկերներից մեկին, բոլորի համար մեծ օրինակի: Հանգչիր խաղաղությամբ, Դավիդե Աստորի: Քո հիշատականին մենք կշարունակենք ավելի լավ անել այս աշխատանքը»:

Էռնեստո Վալվերդե - ««Բարսելոնայի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները ցանկանում են ասել, որ իրենց մտքերը Դավիդե Աստորիի ընտանիքի ու իտալական ֆուտբոլի հետ են»: 

Սերխիո Ռամոս - «Ցնցված եմ Դավիդե Աստորիի մահվան մասին լուրից: Գրկում եմ նրա ընտանիքի անդամներին ու «Ֆիորենտինայում» բոլորին: Հանգչիր խաղաղությամբ, ավագ»:

Ռուդ Գուլլիտ - «Ի~նչ ցավալի լուր: Բոլորս ընկճված ենք: Ցավակացություններս Դավիդե Աստորիի ընտանիքին ու բոլոր թիմակիցներին»:

Վիկտոր Վանյամա - «Իմ մտքերն ու աղոթքները Դավիդե Աստորիի ընտանիքի և ընկերների հետ են: Հանգչիր խաղաղությամբ, չեմպիոն»:

Էդին Ջեկո - «Սարսափելի տխուր լուր: Իմ մտքերը նրա ընտանիքի, ընկերների ու «Ֆիորենտինայի» հետ են: Հանգչիր խաղաղությամբ, Դավիդե Աստորի»:





  Լրահոս



Աշխարհ


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1