TotalFootball.am


06.03.18 00:51

«Հետ արի, Աստորի, դուրս եկ այդ անիծյալ սենյակից...». Սապոնարայի հուզիչ գրառումը


«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Ռիկարդո Սապոնարան «Ինստագրամի» իր էջում հուզիչ նամակ է հրապարակել՝ ուղղված կյանքից վաղաժամ հեռացած իր թիմակից Դավիդե Աստորիին:

«Օ, ավագ, իմ ավագ,

ինչո՞ւ չիջար բոլորիս հետ միասին նախաճաշելու: Ինչո՞ւ կոշիկներդ չվերցրիր Մարկոյի (Սպորտիելլոյի) սենյակից ու չեկար քո սովորական նարնջի հյութը խմելու:

Հիմա մեզ կասեն, թե կյանքը շարունակվում է, թե պետք է առաջ նայենք ու նորից վեր կենանք, բայց ի՞նչ համ կունենա քո բացակայությունը:

Ո՞վ ամեն առավոտ ճաշարան կգա իր ժպիտով մեզ ջերմացնելու: Ո՞վ հետաքրքրասիրությամբ կհարցնի՝ ինչ ենք արել անցած գիշեր, որ ծիծաղի դրա վրա:

Ո՞վ կքաջալերի երիտասարդ խաղացողներին ու ո՞վ պատասխանատվություն կվերցնի ավելի փորձառուների համար:

Ո՞վ շրջան կկազմի «երկու հպում» խաղալու համար կամ ո՞վ կջախջախի Մարկոյին PlayStation խաղալիս:

Ո՞ւմ հետ կքննարկենք «Masterchef»-ի էպիզոդները, Ֆլորենցիայի ռեստորանները, հեռուստասերիալներն ու մեր խաղերը:

Հոգնեցուցիչ մարզումից հետո ո՞ւմ դեմ կտամ իմ ուսը ճաշի ժամանակ: Հետ արի, դու դեռ պետք է ավարտին հասցնես «La La Land»-ը դիտելդ, որպեսզի վերլուծես այն, ինչպես ցանկացած նոր ցուցադրված ֆիլմ:

Հետ արի Ֆլորենցիա, նրանք սպասում են քեզ, որ երկարաձգեն պայմանագիրդ ու ընդունում են այն լավ ու դրական բաները, որ ամեն օր մեզ ես փոխանցում: 

Դուրս արի այդ անիծյալ սենյակից, վաղը սպասում ենք քեզ մարզմանը: Կյանքում կան մարդիկ, որոնց միշտ ճանաչել ես, բայց որոնց հետ երբեք չես ընկերանա:

Բայց կան նաև Դավիդեի նմանները, որոնք անմիջապես ողջունում են քեզ պարզ «բարի գալուստ Ֆլորենցիա, Ռիկի» ասելով:

Որտեղ էլ որ լինես հիմա, շարունակիր պաշտպանել մեր դարպասն ու ուղղորդել մեզ դեպի ճիշտ ճանապարհը: Օ, ավագ, իմ ավագ: Ընդմիշտ իմ ավագ»,- գրել է ֆուտբոլիստը:

O capitano, mio capitano. Perché non sei sceso a fare colazione insieme a tutti noi? Perché non sei passato a riprendere le tue scarpe fuori dalla camera di Marco e non sei venuto a bere la tua solita spremuta d'arancia? Ora ci diranno che la vita scorre, che lo sguardo va puntato in avanti e dovremo rialzarci, ma che sapore avrà la tua assenza? Chi arriverà ogni mattina in mensa a riscaldare l'ambiente con il proprio sorriso? Chi ci chiederà incuriosito ciò che abbiamo fatto la sera precedente per riderci su? Chi sgriderà i più giovani e chi responsabilizzerà i più esperti? Chi formerà il cerchio per giocare a "due tocchi" o chi farà ammattire Marco alla play? Con chi dibatteremo sulle puntate di Masterchef, i ristoranti fiorentini, le serie TV o le partite disputate? Su chi appoggerò la mia spalla a pranzo dopo un allenamento estenuante? Torna dai, devi ancora finire di vedere LaLaLand per poterlo analizzare come ogni film appena uscito. Torna a Firenze, ti attendono in sede per rinnovare il contratto e riconoscerti il bene e la positività che doni quotidianamente a tutti noi. Esci da quella maledetta stanza, ti aspettiamo domani alla ripresa degli allenamenti. Nella vita ci sono persone che conosci da sempre con le quali non legherai mai, poi ci sono i Davide che ti entrano immediatamente dentro con un semplice "Benvenuto a Firenze Ricky". Ovunque tu sia ora, continua a difendere la nostra porta e dalle retrovie illuminaci il giusto cammino. O capitano, mio capitano. Per sempre mio capitano.

Публикация от Riccardo Saponara (@rickinara) Мар 5, 2018 в 3:35 PST





  Լրահոս



Աշխարհ


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1