«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, գոլի հեղինակ դառնալով Անգլիայի առաջնության 34-րդ տուրի «Բորնմուտի» հետ խաղում (3-0), թարմացրել է Պրեմիեր լիգայի ռեկորդը մեկ մրցաշրջանում անցկացված արդյունավետ խաղերի թվով: Եգիպտացին 2017/18 մրցաշրջանում նվազագույնը մեկ գոլով է աչքի ընկել մրցաշարի 22 խաղերում: Այս նվաճմանը չի հասել ոչ մի ֆուտբոլիստ 1992 թվականին Պրեմիեր լիգայի հիմնումից ի վեր:
Նույն խաղում եգիպտացին կրկնել է նաև մերսիսայդցիների նախկին հարձակվող Լուիս Սուարեսի նվաճումը՝ գոլի հեղինակ դառնալով առաջնության 7-րդ անընդմեջ խաղում: Այս ցուցանիշով ռեկորդը պատկանում է «կարմիրների» մեկ այլ նախկին հարձակվողի՝ Ֆերնանդո Տոռեսին (8 խաղ անընդմեջ):
Ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացված 32 խաղում Սալահը դարձել է 30 գոլի (7 դուբլ և 1 պոկեռ) և 9 գոլային փոխանցման հեղինակ: