Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, BBC-ի փորձագետ Մարտին Կիոունը նշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան «Ատլետիկոյի» դեմ։ Կիոունը հավատում է «զինագործների» հաղթանակին, եթե նրանք կրկնեն ԲԿՄԱ-ի դեմ իրենց ցուցադրած առաջին խաղը։
«Առաջին խաղը «Էմիրեյթսում» է, և Վենգերը պետք է փորձի կրկնել ԲԿՄԱ-ի դեմ առաջին խաղում ունեցած հաջողությունը։ Դա նրանց լավագույն հարձակողական գիծն էր այս տարի, սակայն այժմ Մխիթարյանը բացակայում է։ Այսպիսով, Մեսութ Օզիլը, Ջեք Ուիլշիրը և Ալեքս Իվոբին պետք է խաղան «Ատլետիկոյի» դեմ», - Կիոունի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։