Կենդանիների պաշտպանության բրիտանական հասարակական PETA կազմակերպության ղեկավար Էլիզա Ալլենը մեկնաբանել է արջի մասնակցությունը Ռուսաստանի ֆուտբոլի Երկրորդ լիգայի առաջնության 27-րդ տուրի՝ «Մաշուկ-ԿՄՎ» և «Անգուշտ» թիմերի միջև խաղի բացմանը:
«Բացի նրանից, որ այդ արարաքի անմարդկայնությունը սահմաններ չի ճանաչում, արջի օգտագործումը հանուն ֆուտբոլային խաղում զվարճանքի՝ անասելի վտանգավոր է:
Արջը Ռուսաստանի խորհրդանիշն է, ուստի մենք հուսով ենք, որ այդ երկրի քաղաքացիները կարեկցանք կդրսևորեն, կցավեն ազգային հպարտության համար և կդադարեն կենդանիներին չարաշահելուց», - Ալլենի խոսքերն է մեջբերել BBC-ն: