TotalFootball.am


17.05.18 23:36

[Ընթերցողի անկյուն] Ճանապարհ դեպի Ռուսաստան. Նիգերիայի հավաքական


Totalfootball.am-ի «Ընթերցողի անկյուն» բաժնում ներկայացնում ենք մեր ընթերցողներից Մհեր Համբարձումյանի «Ճանապարհ դեպի Ռուսաստան» շարքի 19-րդ հոդվածը՝ Թունիսի հավաքականի մասին:

Մարտավարությունը և խաղային սխեման

Նիգերիայի հավաքականը Աֆրիկայի այն եզակի թիմերից է, որը սիրում է խաղալ արագ, աթլետիկ և դինամիկ ֆուտբոլ: «Սուպեր արծիվները» հիմնականում աշխատում են միջին և երկար տարածություններում կատարված ճշգրիտ փոխանցումներով ճեղքել մրցակցի հենակետերը և արդյունք ապահովել: Եթե դա չի ստացվում, ապա  դիմում են անհատական անցումների կամ փորձում են հեռահար կրակոցներով անակնկալի բերել մրցակիցներին:

****

Գլխավոր մարզիչ Ռոր Գեռնոթը տակտիկական դասավորության հարցում նախապատվությունը տալիս է 4-4-2  տարբերակին և այն անբեկանելի է: Պաշտպանությունում խաղը դիրիժորում են թուրքական «Բուրսասփորի» պաշտպաններ Ուիլյան Թրոստ-Էկոնգը և Աբդուլայե Շեկուն: Կիսապաշտպանության համակարգողները թիմի ավագ Ջոն Օբի Միկելը, Վիկտոր Մոզեսն և Ալեքս Իվոբին  են:  Հարձակման գծում աստիճանաբար ամրապնդվում է Կելեչի Իհենաչոն:  «Լեսթերի» հարձակվողին այս ամպլուայում բացարձակ առաջատար համարելը, իհարկե, ճիշտ չի լինի, բայց այս երիտասարդը ունի մեծ պոտենցիալ իրեն ապագայում լավագույնս դրսևորելու համար

Հավակնությունները

D խմբում, որտեղ ընդգրկված են «Սուպեր արծիվները», Արգենտինայի, Խորվաթիայի և անակնկալների վարպետ Իսլանդիայի ներկայությունը թույլ չի տալիս մտածել, որ Նիգերիան լուրջ արդյունքներ կգրանցի: Բայցևայնպես նիգերիացիները աշխարհի վերջին չորս առաջնություններից երեքում խմբի բացահայտ ֆավորիտ արգենտինացիների հետ  միևնույն խմբում են ընդգրկված եղել և կռիվ են տվել մինչև հանդիպման վերջին վայրկյանը: Այս անգամ էլ նրանք հաստատ հենց այնպես զենքերը վայր չեն դնի: Հատկապես վերջին մի քանի Մունդիալներում Աֆրիկյան հավաքականներից առնվազն մեկը կարողանում է զարմացնել ֆուտբոլային էլիտային. գուցե այս անգամ դա լինեն հենց «Սուպեր արծիվները»:

Խնդիրները

Մեծ հավակնություններ չունեցող հավաքականի համար դժվար է խնդիրներ առանձնացնել: Բայցևայնպես Նիգերիան մոլորակի թույլ զարգացած երկրներից է: Ֆուտբոլը այս երկրում, իհարկե, մասսայականություն վայելում է, բայց զարգացման մակարդակը դեռևս այն չէ, որ Մունդիալներում լուրջ հավակնություններ ցուցաբերի: Թերևս մեկ գլոբալ բնույթի խնդիր.  դա մրցաշարից մրցաշար ավելի մարտունակ թիմ կառուցելն է, որը  տարեցտարի արդյունքները կբարելավի: Վերջին գործընթացը մերթ ստացվում է մերթ ձախողվում: Այնուհանդերձ, զարգացման միտումները նկատվում են, իսկ արդյունքները ժամանակի հետ կգան:

Մարզիչը

Գերմանացի Ռոր Գեռնոթը ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է Մյունխենի «Բավարիայում», բայց Գերմանիայում այդպես էլ իրեն դրսևորել չկարողացավ: Կարիերայի լավագույն տարիները նա անցկացրեց Ֆրանսիական «Բորդոյում»: Կարիերայի ավարտից հետո էլ հենց ֆրանսիական ակումբի մանկապատանեկան թիմերից էլ սկսեց մարզչական գործունեություն ծավալել: 1999 թվականից որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Նիս», «Յանգ Բոյզ», «Այաչո», «Նանտ» և Թունիսը ներկայացնող «Էտաուլ դյու Սահել» ակումբներում: 2010-2015 թվականներին աշխատել է որպես Գաբոնի, Բուրկինա Ֆասոյի և Նիգերիայի հավաքականների գլխավոր մարզիչ, բայց միայն 2016-ին՝ Նիգերիայի հավաքականը գլխավորելուց հետո նրան հաջողվեց Մունդիալի ուղեգիր նվաճել: Տարիների ընթացքում նա կուտակել է համապատասխան փորձ և գիտելիքներ, որոնց շնոհիվ կկարողանա պատվով ներկայացնել այս հավաքականը ռուսաստանյան ստուգատեսում:

Ավագը և լիդերը

Երբ Ջոն Օբի Միկելը 2006 թվականին` 19 տարեկան հասակում, հայտնվեց «Չելսիում»,  շատ մասնագետներ շտապեցին ենթադրել, որ Ժոզե Մուրինյուն կկործանի չհասունացած երիտասարդի կարիերան: Սակայն Ժոզեն իր յուրահատուկ  մոտեցմամբ զարմացրեց բոլորին: Նա ստիճանաբար Օբի Միկելին դարձրեց հիմնական կազմի ֆուտբոլիստ: Հաջորդող տարիներին նա «ազնվականների» խաղային փիլիսոփայությունում իր ուրույն տեղը ուներ նույնիսկ ժոզեի երկրորդ գալստից հետո: Տարիների ընթացքում  նա անփոխարինելի օղակ դարձավ «Սուպեր արծիվների» թիմում: Նա միջին գծում թիմի խաղին հավասարակշռություն է հաղորդում, օգնում պաշտպաններին՝ քանդել մրցակցի խաղը, նաև նետվում է առաջ, օգնում հարձակվողներին, անհրաժեշտության դեպքում իր վրա է վերցնում խաղը և թիմակիցների իր ետևից տանում մինչև վերջ:

Կադրային ռեսուրսները

Դարպասապահներ` Ֆրենսիս Ուզոխո («Դեպորտիվո»), Իկեշուկվո Էզենիս («Էֆիանի Ուբախ»), Դենիել Ակփեյի («Չիպա Յունայթեդ»), Դելլե Աջիբոյե («Ուարի Վուլվզ»), Դանիել էմանուել Շինկուտ («Օռլանդո Փիրաթս»), Չիսում Էգբուչունամ («Հեկեն»), Կառլ Իկեմե («Վուլվերհեմփթոն»), Դելլե Ալամպասի  («Աբոջան»):

Պաշտպաններ`Ուվա Էլդերսոն («Բրյուգե Սեռքլ»), Օլա Տեմիտայու («Չելսի»), Թայսոն Էբյուչի («Դեն Հաագ»), Աբդուլայե Շեկու, Թրոստ Ուիլյան–Հեկտոր («Բուրսասփոր»), Օռջի Կալու («Տիրանա»), Լեոն Բալոգուն («Մայնց»), Ուչե Ագբո («Ստանդարտ» Լեգիա), Ավազիեմ Չիդոզիե («Նանտ»), Չիմա Ակաս («Կալմար»), Օսթին Օբոռուակպո («Աբիս Վարիորս»),  Գոդֆրի Օբոաբոնա («Ալ-Ահլի»), Մուհամեդ Մուսա («Բաշաքշեհիր»), Կինգսլի Մադու («Զյուլտե Վարեգեմ»), Էրիկ-էֆֆե Ամբրոուզ («Սելթիկ»), Ջամիու Ալիմի («Կաննո Փիլառս»),

Կիսապաշտպաններ`Միկել Ագու («Բուրսասփոր»), Ալեկս Իվոբի («Արսենալ»), Ջոն Օբի Միկել («Տյանցզին Տեդա»), Վիկտոր Մոզես («Չելսի»), Չիդիբեռե Նվակասի («Աբերդեն»), Ուիլֆրեդ Նդիդի(«Լեսթեր Սիթի»), Ջոն Օգուչուկվու (ԱՊՕԵԼ), Օջենի Օնազի («Տրաբզոնսփոր»), Օջենկառու Էտեբու («Լաս-Պալմաս»), Նոսա Իգեբոռ («Անորտոսիս»), Փոլ Օնոբի («Աիբա Վարիորս»), Իբրահիմ Ռաբիու, Էսիտի Անդերսոն  («Գենտ»),

Հարձակվողներ` Օդիոն Իգալո  («Չանչուն Յաթայ»),  Կելեչի Իհենաչո  («Լեսթեր Սիթի»), Կայոդե Օլառենվաջու  («Շախտյոր» Դոնեցկ), Ահմեդ Մուսա  (ԲԿՄԱ, Մոսկվա), Սիմոն Մոյզես  («Գենտ»), Թոնի Էնթոնի  (ԱՊՕԷԼ), Անրի Օնակիռու  («Անդերլեխտ»),  Բրաուն Իդեյե   («Մալագա»), Գոդվին Օբայե  («Էտաուլ դյու Սահել»), Աարոն Օլանարե  («Ամկար»):

______

Մհեր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ. «Ընթերցողի անկյուն» խորագրում հրապարակվող հոդվածների պատասխանատուն հեղինակն է: TotalFootball-ը կարող է չկիսել արտահայտված կարծիքներն ու տեսակետները:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1