TotalFootball.am


11.06.18 22:58

[Ընթերցողի անկյուն] Ճանապարհ դեպի Ռուսաստան. Սերբիայի հավաքական


Totalfootball.am-ի «Ընթերցողի անկյուն» բաժնում ներկայացնում ենք մեր ընթերցողներից Մհեր Համբարձումյանի «Ճանապարհ դեպի Ռուսաստան» շարքի 31-րդ հոդվածը՝ Սերբիայի հավաքականի մասին:

Մարտավարությունը և խաղային սխեման

Սեբերը գերադասում են խաղալ մանևրող ֆուտբոլ:  Նրանք առաջին հայացքից թելադրում են իրենց խաղը, սակայն նաև մրցակցին են թույլ տալիս բացվել ու խաղալ, իսկ իրենք ֆիքսում եմ մրցակիցների բացթողումները:                      «Սպիտակ արծիվների» մարտավարական գլխավոր բաղադրիչներն են բարձրից, հեռահար փոխանցումներով մրցակցի տուգանային հրապարակում բարձրահասակ թիմակիցներին գտնելը, կարճ և միջին տարածության վրա կատարած մանևրող փոխանցումներով մրցակցի պաշտպանությունը կտրելը, եզրային սուր գրոհներով հակառակորդի պաշտպանությունը կազմաքանդելը և քողարկաված փոխացումներով ու խառը իրավիճակում անակնկալ լուծումներով խաղը: Դուշան Տադիչը, Նեմանյա Մատիչը և Ֆիլիպ Կոստիչը այս գաղափարների գլխավոր իրականացնողներն են հանդիսանում:

****

Նախկին մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը, հաշվի առնելով, թե ով է մրցակիցը, կիրառում էր մի քանի տակտիկական դասավորություն` 3-4-3, 5-4-1, 3-4-2-1: Մլադեն Կրստաիչը այս հարցում նախապատվությունը տալիս է 4-2-3-1 դասավորությանը: Այս դասավորությունում Լուկա Միլիվոեվիչը և Նեմանյա Մատիչը զուգահեռաբար զբաղվում են և´ մրցակցի խաղը քանդելու,  և´ սեփական թիմի գրոհները սկսելու աշխատանքով: Նրանց առջևում  կառոցողական գործողություններով են զբաղվում Դուշան Տադիչը  և Ֆիլիպ Կոստիչը: Հարձակման կրակագծում խաղում է Ալեքսանդր Միտրովիչը, որը հաճախ նահանջում է թիկունք ու առջևի գծում ազատ գործելու հնարավորություն է ստեղծում Դուշան Տադիչի համար:

Հավակնությունները

E խմբից փլեյ-օֆֆ փուլի առաջին ուղեգրի իրական հավակորդը Բրազիլիայի ընտրանին է: Սերբերն էլ իրենց հերթին կոստա-ռիկացիների և շվեյցարացիների հետ լուրջ պայքար պիտի մղեն խմբի երկրորդ ուղեգրի համար: Ըստ էության այս երեք հավաքականները թե´ ֆուտբոլիստների  կարգով, թե´ թիմային խաղամակարդակով կանգնած են միևնույն հարթության վրա, ու հաջողությունը կուղեկցի նրան, ով գործի հանդեպ լավագույն մոտեցումը կցուցաբերի:

Խնդիրները

Մաթեա Կեժմանից հետո Սերբիան այդպես էլ չի կարողանում գտնել նրա պես «մարդասպանի» բնազդով հարձակվողի, որը ոչնչից գոլեր կհորիներ: Իհարկե, տարբեր տարիներին եղել են Նիկոլա Ժիգիչը, Մարկո Պանտելիչը, Ֆիլիպ Ջորջևիչը և այլք: Նրանք ունեցել են որոշակի պոտենցիալ, սակայն թոփ մակարդակի հարձակվողներ այդպես էլ չդարձան: Այժմ գլխավոր հույսը Ալեքսանդր Միտրովիչն է, սակայն նա էլ դեռևս չի կարողանում որպես բարձրակարգ հարձակվող իրեն դրսևորել:

Սերբերը կարևոր ստուգատեսներից առաջ միշտ էլ մարտունակ կազմ են  հավաքագրում, սակայն  ֆուտբոլիստները մեծ մրցաշարերում այդպես էլ չեն կարողանում ամբողջությամբ ցույց տալ իրենց պոտենցիալը, դա իհարկե մի շարք գործոնների հետ է կապված` բարձր թիմային մտածելակերպ, կարգապահություն և այլն, որոնց ուղությամբ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն:

Մարզիչը

Սերբերը որկավորման փուլը անցան Սլավոլյուբ Մուսլինի հետ: Սակայն 2017-ի վերջին նա հեռացավ և նրան փոխարինեց անփորձ Մլադեն Կրստաիչը: Վերջինս որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Կիկինդա», «Պարտիզան», «Վերդեր», «Շալկե-04» թիմերում, կարիերայի վերջին երկու տարիներին կրկին վերադարձել է հարազատ «Պարտիզան», որտեղ էլ 2011-ին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:
Դրանից չորս տարի անց որպես նախագահ գլխավորել է «Ռադնիկ» ակումբը: Նրա գլխավորությամբ «Սպիտակ արծիվներն» ընդամենը երեք ընկերական հանդիպում են անցկացրել, որոնցից երկուսում պարտվել են: Այժմ անփորձ մարզչի առջև դժվարին առաքելություն է ծառացած` լավագույնս նախապատրաստել սերբերին ռուսաստանյան Մունդիալին, իսկ փորձի պակասը նա պետք է լրացնի անմնացորդ և ջանասեր աշխատանքով:

Լիդերը

«Լացիոն»՝ Իտալիայում, «Սաութհեմփթոնն» էլ՝ Անգլիայում, բալկան ֆուտբոլիստների ինքնադրսևորվելու լավագույն դարբնոցն են: Դուշան Տադիչը հենց  «Սաութհեմփթոնի» կազմում էլ դրսևորեց առաջատարի իր ողջ պոտենցիալը: Հրթիռային արագությունը, անհատական լավ դրիբլինգը, գնդակը կառավարելու մեծ հմտությունները, հեռահար ուժգին հարվածները, գոլային պահեր ստեղծելու կարողությունը և գոլային լավ հոտառությունը կիսապաշտպանի լավագույն այցեքարտն են: Հրաշալի տիրապետում է վերջին վճռորոշ փոխանցում կատարելու արվեստին, որը մշտապես գլխացավանք է դառնում Պրեմիեր լիգայի ուժեղագույն թիմերի համար: Վերջին որակավորման փուլում նա իր այդ որակները առավելագույնս օգտագործեց Սերբիայի հավաքականին օգտակար լինելու և նրան ռուսաստանյան Մունդիալի ուղեգիր պարգևելու համար: Ի դեպ, Հռոմի «Լացիոն» էլ իր հերթին նախապատրաստել  է այն ֆուտբոլիստին, որ մունդիալի օրերի կարող է շատ լավ համագործակցել Տադիչի հետ և հետագայում էլ նրանից վերցնել հավաքականի առաջատարի էստաֆետը. նա կիսպաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն է, որի համար եվրոպական ուժեղագույն ակումբները պատրաստ են իրար կոկորդ կրծելու:

Ավագը

Ինչպես նշվեց, Հռոմի «Լացիոն» միշտ էլ եղել է այն ակումբը, որտեղ իրենց պոտենցիալը հրաշալի են իրացրել բալկանյան ծագումով ֆուտբոլիստները: Սինիշա Միխայլովիչ, Դեյան Ստանկովիչ, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ և այլք: Ալեքսանդր Կոլարովն էլ հենց այդ եզակիներից մեկն է: Պաշտապան, որը  և´ հաջողությամբ խաղում է պաշտպանությունում, և´ տեղափոխվում է կիսապաշտպանություն ու կատարում կառուցողական աշխատանք: Իր հրթիռային արագության հաշվին կարողանում է  եզրերից խաղընկերների համար ռեալ գոլային պահեր ստեղծել: Տիրապետում է հեռահար հուժկու հարվածների, որի շնորհիվ էլ հանդիսանում է թիմի տուգանայինների հաստիքային իրացնողը: Եվ, իհարկե, առաջնորդի բացառիկ որակներով օժտված անհատականություն է, որով աչքի է ընկել իր բոլոր թիմերում և, ինչի շնորհիվ նա Բրանիսլավ Իվանովիչից վերցրեց հավաքականի ավագի թևկապը: Ռուսաստանում նա կմասնակցի իր երկրորդ և, հավանաբար, վերջին Մունդիալին, որտեղ էլ իր փորձի և գիտելիքների հաշվին առավելագույնս կներդրվիի  հավաքականին օգտակար լինելու համար:

Կադրային ռեսուրսները

Թեպետ Մունդիալի մասնակից հավաքականների վերջնական հայտացուցակներն արդեն հայտնի են, սակայն հավաքականի թեկնածու բոլոր ֆուտբոլիստները վերջին 2 տարիներին իրենց նվիրվածության ու աշխատասիրության համար արժանի են հիշվելու որպես հավաքականի թեկնածուներ:

Դարպասապահներ` Մարկո Դմիտրովիչ («Էյբար»), Ալեքսանդր Յովանովիչ («Օրհուս»), Պրեդրագ Ռայկովիչ («Մաքաբի»), Վլադիմիր Ստոյկովիչ («Պարտիզան»):

Պաշտպաններ` Սլաբոդան Ռայկովիչ («Պալերմո»),  Նեմանյա Պեյչինովիչ («Լոկոմոտիվ» Մոսկվա), Ստեֆան Միտրովիչ («Գենտ»), Նեմանյա Միլանովիչ (ԲԱՏԵ), Միլոշ Կրասնովիչ («Գյոզթեփե»), Ալեքսանդր Իգնյովսկի («Ֆրայբուրգ»), Դուշկո Տոշիչ («Բեշիքթաշ»), Ուռոշ Սպաիչ («Կրասնոդար»), Անտոնիո Ռուկավինա («Վիլյառեալ»), Իվան Օբրադովիչ («Անդերլեխտ»), Մաթիա Նաստասիչ («Շալկե-04»), Ֆիլիպ Մլադենովիչ («Լեգիա»), Նիկոլա Մաքսիմովիչ («Սպարտակ»), Միլան Ռոդիչ («Ցրվենա Զվեզդա»), Միլոշ Վելկովիչ («Վերդեր»):

Կիսապաշտպաններ` Զորան Տոշիչ («Պարտիզան»), Նեմանյա Ռադոյա («Սելտա»), Լազար Մարկովիչ («Անդերլեխտ»), Ալեքսանդր Կատայի («Չիկագո Ֆայր»), Լյուբոմիր Ֆերեյրա, Անդրե Ժովակովիչ («Բենֆիկա»), Դուշան Տադիչ («Սաութեմփթոն»), Լուկա Միլիվոեվիչ («Քրիսթալ Փելաս»), Նեմանյա Մատիչ («Մանչեսթե Յունայթեդ»), Նեմանյա Մաքսիմովիչ («Վալենսիա»),  Սաշա Լուկիչ («Լևանտե»), Ֆիլիպ Կոստիչ («Համբուրգ»), Նեմանյա Գուդել («Գուանչժոու Էվերգրանդ»), Մարկո Գրուիչ («Քարդիֆ Սիթի»), Միյատ Գաչինովիչ («Այնտրախտ»), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Լացիո»), Նեմանյա Ռադունիչ («Ցրվենա Զվեզդա»):

Հարձակվողներ` Նիկոլա Ստոիլկովիչ («Բրագա»), Անդրիյա Պավլովիչ («Կոպենհագեն»), Ուռոշ Ջյուրջևիչ («Օլիմպիակոս»), Ալեքսանդր Պրիյովիչ (ՊԱՕԿ), Ալեքսանդր Պեշիչ («Ցրվենա Զվեզդա»), Ալեքսանդր Միտրովիչ («Ֆուլհեմ»), Ադեմ Լյայիչ («Տորինո»), Լուկա Յովիչ («Բենֆիկա»):

______

Մհեր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ. «Ընթերցողի անկյուն» խորագրում հրապարակվող հոդվածների պատասխանատուն հեղինակն է: TotalFootball-ը կարող է չկիսել արտահայտված կարծիքներն ու տեսակետները:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1