Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականին աշխարհի չեմպիոն դարձած Մարսել Դեսային բարձր կարծիքի է «եռագույնների» ներկայիս կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
«Պոգբան ավելի տաղանդավոր է, քան իմ սերնդի ֆրանսիացի ցանկացած կիսապաշտպան: Հիմա նա ճափազանց մեծ ճնշման է ենթարկվում: Նա անհավանական ներուժ ունի, բայց մենք նրանից ճափազանց շատ ենք պահանջում:
Պոլը կարողանում է արդյունքի հասնել, սակայն մյուս խաղացողներն էլ պետք է իրենց վրա առաջատարի դեր վերցնեն»,- ֆրանսիացու խոսքն է փոխանցում goal.com-ը: