Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը Ուրուգվայի հավաքականի նկատմամբ ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչի խաղում հաղթանակից հետո (2-0), պատմել է, թե ինչու չտոնեց խփած գոլը:
«Ինչո՞ւ չնշեցի գոլս: Երբ ես սկսեցի ֆուտբոլ խաղալ, մի ուրուգվայցի սովորեցնում էր ինձ՝ փոքրիկ տղայիս, թե ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ: Այսօր ես խաղում էի իմ ընկերների դեմ և նրանց նկատմամբ հարգանքից ցույց չտվեցի ուրախությունս: Ես պաշտում եմ Ուրուգվայն ու նրանց մշակույթը: Ինչ վերաբերում է ֆուտբոլին, նրանք ուժեղ թիմ ունեն: Այն նման է «Ատլետիկոյին», որում բոլորը խաղում են և առջևում, և թիկունքում», - Գրիզմանի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը: