«Բեշիքթաշի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագոյ Վիդան կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր-լիգայում:
Ինչպես հաղորդում է Mirror-ը՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը» և անձամբ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մարզիչը վստահ է, որ Վիդան հեշտ կադապտացվի նոր ակումբում, քանի որ այնտեղ արդեն խաղում է հավաքականի նրա խաղընկեր Դեյան Լովրենը:
«Լիվերպուլը» պատրաստ է Վիդային ձեռք բերելու համար 12 միլիոն ֆունտ ծախսել, սակայն «Բեշիքթաշը» կարող է բարձրացնել ֆուտբոլիստի գինը՝ կապված ԱԱ-ում նրա հաջող ելույթների հետ: 29-ամյա պաշտպանը նախորդ ձմռանը Կիևի «Դինամոյից» է տեղափոխվել Թուրքիա: