Նորությունը, թե Բրազիլիայի հավաքականի ավտոբուսի վրա ձվեր են նետել հավաքականի՝ ԱԱ-2018-ից տուն վերադառնալուց հետո, կեղծ է:
Այսօր արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ հրապարակել էին տեղեկություն, թե դժգոհ երկրպագուները իբր ձվեր ու այլ մթերքներ են նետել հավաքականի ավտոբուսի վրա: Պարբերականները հղում էին անում «Թվիթերում» տեղադրված տեսանյութի, բայց պարզվել է, որ այդ տեսանյութը ոչ մի կապ չունի ազգային հավաքականի հետ:
Տեսանյութում, որը նկարվել է դեռ գարնանը, մարդիկ ձվեր, լոլիկներ են նետում ավտոբուսի վրա, որով տեղաշարժվելիս է եղել Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան: