Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մնացել է իր պաշտոնում:
Այդ երկրկ ամենահեղինակավոր թերթը` Ole-ն հարցում է անցկացրել 100 հազար արգենտինացիների միջև, որպեսզի հասկանա նրանց դիրքորոշումը 59-ամյա մասնագետի մասին: Հարցվածների 82 տոկոսը ցանկություն էր հայտնել, որ Սամպաոլին պաշտոնանկ արվի:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը 3:4 հաշվով պարտվել է Ֆրանսիայի ընտրանուն և դուրս մնացել պայքարից: