Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիան 1:0 հաշվով հաղթեց Բելգիային: Միակ գոլն անկյունայինի խաղարկումից հետո խփեց Սամուել ումտիտին:
Մրցաշարի ավարտից երեք խաղ առաջ գրանցվել է 158 գոլ: Այդ գնդակներից 69-ը գրանցվել են ստանդարտ իրավիճակներից հետո, գրում է ԱԱ-2018-ի պաշտոնական թվիթերյան էջը:
Տոկոսային հարաբերությամբ դա կազմում է բոլոր գոլերի 43,7 տոկոսը: