Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Ֆրանսիայի հավաքականին ԱԱ-2018-ի կիսաեզրափակչում նրանց պարտվելուց հետո (0-1):
«Ֆրանսիայի հավաքականը գոլ խփեց անկյունայինից ու այդ պահից սկսած բացառապես զբաղված էր սեփական դարպասը պաշտպանելով: Ես կնախընտրեի պարտվել Բրազիլիայի հավաքականին քառորդ եզրափակչում. առնվազն, դա թիմ էր, որը ցանկանում էր ֆուտբոլ խաղալ: Ֆրանսիան անտիֆուտբոլային թիմ է», - Կուրտուայի խոսքերն է մեջբերել The Guardian-ը՝ հղում անելով Sporza-ին:
Հուլիսի 14-ին Բելգիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում երրորդ տեղի համար կմրցի Խորվաթիա – Անգլիա զույգի պարտվողի հետ: