«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե որ հավաքականը կցանկանար գլխավորել ապագայում:
«Ես միշտ ասել եմ, որ կուզեի գոնե մի անգամ ինձ փորձել Մունդիալում: Բայց երբ եղա Ռուսաստանում, զգացի այս էմոցիաները, սկսեցի էլի ավելի շատ ուզել դա: Ինձ երբեք չի վիճակվել մասնակցել այսքան կարճաժամկետ մրցաշարի, սովորաբար դրանք ձգվել են 11 ամիս: Աշխատանքը Մունդիալում կամ Եվրոպայի առաջնությունում այն է, ինչ ես կուզեի զգալ: Ապագայում կուզեի որպես մարզիչ մասնակցել Աշխարհի առաջնությանը:
Իհարկե, ես կուզեի գլխավորել իմ երկրի հավաքականը: Երբ ես «Պորտուի» հետ հաղթեցի Չեմպիոնների լիգան, էմոցիաները տարբերվում էին նրանցից, որոնք եղան հետո «Ինտերի» հետ: Ես չգիտեմ՝ երբ կգլխավորեմ ազգային թիմը, բայց դա անպայման տեղի կունենա», - Մոուրինյուի խոսքերն է մեջբերել RT-ը: