Խորվաթիայի կառավարության այսօրվա նիստը յուրահատուկ է եղել: Պաշտոնյաները նիստին ներկայացել են ազգային հավաքականի մարզաշապիկներով:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի ընտրանին երեկ 2-1 հաշվով (լ.ժ.) հաղթել է Անգլիային ու պատմության մեջ առաջին անգամ մտել Աշխարհի առաջնության եզրափակիչ: