«Առնետ, օձ, դավաճան», - «Չելսիի» երկրպագուները ատում են Կուրտուային

TotalFootball.am


09.08.18 20:45

«Առնետ, օձ, դավաճան», - «Չելսիի» երկրպագուները ատում են Կուրտուային


«Ռեալ» տեղափոխվելու մասին պաշտոնապես հայտարարելուց հետո Տիբո Կուրտուան իր ֆեյսբուքյան էջում «Չելսիի» երկրպագուներին ուղղված ուղերձ է հրապարակել, որը, սակայն, կարճ ժամանակ անց հեռացրել է: Պատճառը գրառման տակ հնչեցված բացասկան մեկնաբանություններն են եղել, մասնավորապես, երկրպագուները բելգիացի դարպասապահին անվանել են «առնետ, օձ, դավաճան» և ասել, թե որքան ուժեղ են ատում նրան:

Ստորև ներկայացնում ենք հատված Կուրտուայի գրառումից.

««Չելսին» միշտ մեծ տեղ կզբաղեցնի իմ սրտում: Ես ընդամենը 19 տարեկան էի, երբ այս ակումբը հավատաց իմ ուժերին և թույլ տվեց իրագործելու մանկությանս երազանքը` այն է, խաղալ Պրեմիեր Լիգայում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի մարզչական կազմին, տնօրինությանը, խաղընկերներիս, որոնց հետ այս տարիների ընթացքում շատ հաճելի և անմոռանալի պահեր եմ ունեցել:

Ես ցանկանում եմ  շնորհակալություն հայտնել նաև իմ երկրպագուներին իրենց սիրո և աջակցության համար: Հուսով եմ, կհասկանաք, որ երեխաներիս մոտ գտնվելու, նրանց կողքին լինելու ցանկությունը մեծապես ազդել է իմ այս որոշման վրա»:

Առաջին հայացքից թվում է, թե անհիմն են երկրպագուների բացասական խոսքերն ու մեղադրանքները: Սակայն  համացանցում հայտնված լուսանկարից հետո, որում Կուրտուան համբուրում է «Ռեալի» իր նոր մարզաշապիկին պատկերված լոգոտիպը, բացասական արձագանքի պատճառը միանգամից հասկանալի է դառնում: Չէ՞ որ մեկ տարի առաջ նույն ձևով  Կուրտուան սեր էր խոստովանում լոնդոնյան ակումբին` ասելով. «Ես ինձ «Ռեալում» չեմ տեսնում, այլ միայն «Չելսիում»: Ես չեմ կարող հեռանալ մի ակումբից, որը 6 տարի առաջ Բելգիայի հավաքականում տեսավ ինձ և հնարավորություն տվեց դառնալու իր անդամը: «Չելսիի» շնորհիվ ես 3 տարի անցկացրել եմ «Ատլետիկոյում», ինչի շնորհիվ ես դարձա պրոֆեսիոնալ դարպասապահ»:

Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան «Չելսիից» տեղափոխվել է «Ռեալ»: Տրանսֆերի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո: Իսկ պայմանագիրը կնքվել է 6 տարով:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1