Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշել է, թե ով է լինելու թիմի հիմնական դարպասը ընթացիկ մրցաշրջանում:
«Այո, ես որոշել եմ: Մեր հիմնական դարպասապահը կլինի ԱԼֆոնս Արեոլան: Ես նրան ասել եմ, որ Բուֆֆոնի հետ պայքարում նա ֆավորիտ է: Արեոլան համարվում է ՊՍԺ-ի ակադեմիայի սան: Այս ակումբը նրա համար ամեն ինչ է:
Բուֆֆոնը լեգենդ է: Նա Ալֆոնսի կուռքն է: Հույս ունեմ, որ Արեոլան լավ կխաղա նաև Բուֆֆոնի շնորհիվ:
Ջիջին պահեստային դարպասապահ չէ: Նա մեծ ազդեցություն ունի թիմի վրա»,- Տուխելի խոսքերն է մեջբերել RMC-ը: