Ազգերի լիգայի երկրորդ տուրի հերթական խաղային օրը Իսպանիայի ընտրանին հյուրընկալել էր Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային:
Լուիս Էնրիկեի թիմը քարը քարի վրա չթողեց Խորվաթիայից եւ հաղթեց 6:0 հաշվով:
Մարկո Ասենսիոն դարձավ երկու գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ: Մեկական անգամ աչքի ընկան Սաուլը, Ռոդրիգոն, Ռամոսը եւ Իսկոն:
Բելգիայի հավաքականը Լուկակուի դուբլի եւ Ազարի գոլի շնորհիվ 3:0 հաշվով հյուրընկալվելիս հաղթեց Իսլանդիային:
Կայացած մնացած հանդիպման արդյունքները.
Բոսնիա եւ Հերցեգովինա 1:0 Ավստրիա
Ֆինլանդիա 1:0 Էստոնիա
Հունգարիա 2:1 Հունաստան
Մոլդովա 1:0 Բելառուս
Սան Մարինո 0:3 Լյուքսեմբուրգ