Միլանի «Ինտերը» արդեն սկսել է այն ֆուտբոլիստների ուսումնասիրությունը, որոնք կարող են հայտնվել թիմում 2019 թվականին։
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, իտալական գրանդը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի վինգեր Անտոնի Մարսիալի և ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով։
Մարսիալը անգլիական ակումբում դժգոհ է իր կարգավիճակից քիչ խաղաժամանակ ստանալու հետ կապված, իսկ Դի Մարիայի պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը։