Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը պատմել է, որ 12 տարի առաջ Նեյմարը նշել է, որ ցանկանում է խաղալ մադրիդյան ակումբի հիմնական թիմում: 2006 թվականին բրազիլացին մարզվել է «Ռեալի» ակադեմիայում, այնուհետև վերադարձել է հայրենիք:
«Ես շատ լավ հիշում եմ Նեյմարին «Ռեալի» պատանեկան թիմում: Նա ասում էր մեզ, որ պատրաստվում է մնալ «Ռեալում»»,- Կարվախալի խոսքերն է մեջբերել Goal-ը: