Ինչպես հայտնում է «Football Italia»-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թիմի ղեկավարներից խնդրել է գնել երկու պաշտպաններ Իտալիայից:
Խոսքը գնում է «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի և «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանիոլիի մասին:
Լրատվականը հայտնում է, որ Շկրինյարի տրանսֆերը գնահատվում 85 մլն եվրո, իսկ Ռոմանիոլիինը՝ 40 մլն: