Մադրիդի «Ռեալի» նորեկ Ռոդրիգո Գոեսը, ում համար «արքայական» ակումբը 45 միլիոն էր վճարել այս տարվա հունիսին, կարող է արդեն հունվարին տեղափոխվել «Ռեալ»։ Հայտնում է AS-ը։
Բրազիլացի երիտասարդը Մադրիդ պետք է տեղափոխվի 2019-ի ամռանը, սակայն ցուցադրած մրցելույթները մի կողմից, իսկ «Ռեալի» անհաջող մեկնարկը մյուս կողմից կարող են պատճառ հանդիսանալ, որ հունվարի 9-ին՝ Ռոդրիգոյի 18-ը լրանալուն պես, վերջինս տեղափոխվի «արքայական» ակումբ։
Ներկա պահին Ռոդրիգո Գոեսը հանդես է գալիս բրազիլական «Սանթոսի» կազմում։