TotalFootball.am


11.10.18 15:44

Իբրահիմովիչը պաշտպանել է Մոուրինյուին


«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ՄՅՈւ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ 

«Ես կարծում եմ, որ Մոուրինյուն շանս ունի Պրեմիեր լիգան հաղթելու։ Ես կարծում եմ, որ նա ճիշտ մարդ ու ճիշտ մարզիչ է այդ թիմի համար։ Սակայն մարզիչը լավն է այնքան, որքան լավն է իր թիմը և եթե թիմը այդքան էլ լավը չէ, մարզիչը չի կարող հրաշքներ գործել։ Սակայն զգացվում է, որ թիմը խաղը խաղի վրա ավելացնում է և շուտով ավելի լավ հանդես կգա։ Սա Մոուրինյուի արդեն երրորդ մրցաշրջանն է ակումբում, և ես կարծում եմ, որ ֆուտբոլիստները լավ հասկանում են, թե ինչ է նա պահանջում»,-37-ամյա շվեդի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Հիշեցնենք, որ 2016-18 թվականներին Իբրահիմովիչը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0