TotalFootball.am


09.11.18 21:56

Յոահիմ Լյովը պարզաբանել է, թե ինչու Տեր Շտեգենը չի հրավիրվել հավաքական


Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պարզաբանել է, թե ինչու է Բունդեսթիմի հայտացուցակից բացակայում կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը։ 

«Տեր Շտեգենը այս մրցաշրջանում հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրում։ Սակայն նա որոշակի խնդիրներ ունի ուսի հետ։ Ես քննարկել եմ նրա հետ ստեղծված իրավիճակը, և մենք միասնական որոշում ենք կայացրել, որ նա պետք է մի փոքր հանգստանա»,-գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը 18 գոլ է բաց թողել 16 խաղում։ Նրա ակտիվում 4 չոր հանդիպում կա։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0