«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ՈՒԵՖԱ-ի՝ VAR-ը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8-ից կիրառելու որոշման մասին:
«Ես շատ ուրախ եմ, որ Չեմպիոնների լիգայում կօգտագործեն VAR-ը: Դա դարձնում է ֆուտբոլն ավելի արդար: Մրցավարները պետք է որոշում ընդունեն կարճ ժամանակում:
Իսպանիայի առաջնությունում այդ փորձարկումը հաջող էր: Համակարգը պետք է կատարելագործվի, բայց այն անհրաժեշտ գործիք է»,- ասել է Պեպը: