Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Կիլիան Մբապպեի մասին, որը նվաճել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը:
«Ես ուրախ եմ և հպարտ: Իմ բախտը բերել է, որ Մբապպեն ֆրանսիացի է»,- ասել է Դեշամը:
Հիշեցնենք, որ Մբապպեն նաև «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում էր: