«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը, ով Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղի 96-րդ րոպեին վազել էր խաղադաշտ, տուգանվել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից:
The Times-ը հայտնում է, որ ՖԱ-ն տուգանել է Կլոպպին 9000 եվրո: Արարքը կրկնելու դեպքում պատիժն ավելի խիստ կլինի:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման 96-րդ րոպեին Դիվոկ Օրիջին խփել է հաղթական գնդակն ու երեք միավոր պարգեւել տանտերերին: