«Լոս-ԱՆջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի «Միլան» տեղափոխությունը կարող է չկայանալ: Այս մասին հայտնում է Sportitalia-ն:
Ըստ աղբյուրի՝ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ և միլանյան ակումբը սկսել է հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ փնտրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա ֆուտբոլիստը 6 ամսվա պայամանգիր կստորագրի «Միլանի» հետ: