Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հունվարին կարող է հեռանալ «արքայական» ակումբից։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, 26-ամյա իսպանացին խաղընկերների հետ զրույցում հայտնել է, որ ցանկանում է հեռանալ «Ռեալից» ձմռանը, և եթե «Մանչեսթեր Սիթիից» առաջարկ լինի, նա պատրաստ է տեղափոխվել Անգլիա։
Հիշեցնենք, որ «Էյբարի» դեմ խաղում պարտությունից հետո Իսկոն հրաժարվել էր սեղմել Սանտիագո Սոլարիի ձեռքը, ինչն էլ «Ռոմայի» դեմ խաղում Իսկոյի չհայտավորվելու պատճառ էր դարձել։