Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է «Ոսկե գնդակը» ստանալուց հետո իր զգացողություններով:
«Ճանապարհը շատ դժվար էր ու դրա համար էլ ես կրկնակի երջանիկ եմ:
Երբ հասկանում եմ, որ լավագույնի կոչմանը հենց այնպես չեմ արժանացել, գիտակցում եմ, որ արժեր այսքան աշխատել: Մարդիկ վերջապես հասկացան ,որ ֆուտբոլը միայն գոլ, գոլ, գոլ խփելը չէ: Իմ ձեռքբերումը, իմ քրտինքն է»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Marca-ն: