Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով 17-րդ տուրի հերթական հանդիպումն է հետաձգվել։
«Մոնակո» - «Նիս» հանդիպումը հետաձգվել անժամկետ։ Այս մասին հաղորդում է «Մոնակոյի» պաշտոնական կայքը։ «Լուի II» մարզադաշտում կայանալիք խաղը հետաձգվել է Մոնակոյի թագավորության խնդրանքով։
Տեղեկացնենք, որ Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում արդեն մի քանի օր է շարունակվում են բողոքի զանգվածային ցույցեր բենզինի գնի թանկացման համար։