«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Արսենալի» դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով։
« «Արսենալի» ֆուտբոլիստները ձգտում էին պահել ոչ-ոքին։ Նրանք առիթներ էին փնտրում սիմուլյացիայի դիմելու համար։ Նրանք սպասում էին, թե երբ է հանդիպումը ավարտվելու»,-պորտուգալացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվեց 2։2 հաշվով։