TotalFootball.am


09.01.19 13:09

Матч ТВ-ի մեկնաբանը խոսել է Մխիթարյանի՝ «Արսենալից» հեռանալու հավանականության մասին


Матч ТВ-ի մեկնաբան Գեորգի Չերդանցև խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալից» հեռանալու հավանականության մասին: 

«Չի կարելի լուրջ վերաբերվել այդ լուրերին: Դրանք տրանսֆերային շշուկներ են: Դա կարող է խաղ լինել բրիտանկան ԶԼՄ-ների կողմից: Հենրիխը եվրոպական բարձր մակարդակի խաղացող է և նա վաղուց դա ապացուցել է: Նա «Արսենալում» հայտվել է որպես թոփ մակարդակի ֆուտբոլիստ:

«Արսենալում» Մխիթարյանի կարիքն ունեն և ինձ թվում է, որ դրա համար ոչ մի հավելյալ ապացույց պետք չէ»,- ասել է Չերդանցևը: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել է, որ «Միլանը» հետաքրքրվում է Մխիթարյանի ծառայություններով: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0