TotalFootball.am


10.01.19 15:14

«Լիվերպուլը» ցանկանում է հունվարին ուժեղացնել պաշտպանական գիծը


«Լիվերպուլը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել պաշտպանության կենտրոնը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 

Ըստ աղբյուրի՝ Ժոել Մատիպի և Դեյան Լովրենի վնասվածքները ստիպել են Յուրգեն Կլոպին նոր պաշտպան փնտրել: Հաղորդվում է, որ մերսիսայդյան ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բարնլիի» 26-ամյա պաշտպան Ջեյմս Տարկովսկին: Նշվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել 55 մլն եվրո: 

Տարկովսկին ընթացիկ մրցաշրջանում «Բարնլիի» կազմում մասնակցել է 24 խաղի՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիտի պայմանագիրը «Բարնլիի» հետ ավարտվում է 2022 թվականին: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0