Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրեթե երկու ամիս տևած դադարից հետո վերադարձել է խաղադաշտ: Հայ ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից և մասնակցել է «Արսենալի» Մ23 տարեկանների թիմի խաղին: Հանդիպումից հետո Մխիթարյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
Վերադարձի մասին
«Ես վերդառնում եմ: Մասնակցեցի Մ23 տարեկանների թիմի խաղին և հուսով եմ՝ այլևս վնասվածքներ չեմ ստանա ու կշարունակեմ խաղալ:
Ովքե՞ր օգնեցին վերականգնվել
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք օգնեցին ինձ՝ բժշկական անձնակազմին, մարզիչներին և նույնիսկ իմ թիմակիցներին: Նրանք ամեն օր աջակցում էին ինձ: Սա կյանք է, ամեն ինչ կարող է պատահել: Հուսով եմ՝ այլևս վնասվածքներ չենք ունենա և լիովին պատրաստ կլինենք հաջորդ խաղերին:
Մ 23 տարեկանների խաղի մասին
«Ցավոք չկարողացանք ավարտին հասցնել խաղը: Խաղն անավարտ մնաց, բայց մենք հիանալի առաջին կես անցկացրեցինք: Կարծում եմ՝ շատ լավ խաղ ցուցադրեցինք: Կարող էինք ավելի լավ հանդես գալ, սակայն երեք գոլ ենք խփել և կարող էինք ավելին անել:
Երբևէ անցկացրած խաղի մասին, որն անավարտ է մնացել առաջին կեսից հետո
«Նախկինում երբեք նման դեպք չէր պատահել»: