TotalFootball.am


05.02.19 21:30

Վերածնված «Մադրիդն» ու կանգուն «Բարսելոնան»․ ի՞նչ սպասել տիտանների բախումից


Ու նորից կբախվեն նրանք ու նրանց երկրպագուները, որպեսզի պարզեն երբեք չհնացող հարցի պատասխանը՝ «Բա՞րսա», թե՞ «Ռեալ»․․․

Միգուցե ֆուտբոլային երկու հսկաները չէին նախատեսում Լա լիգայի ու Չեմպիոնների լիգայի թոհուբոհի մեջ հանդիպել միմյանց, բայց Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը այլ պլաններ ուներ նրանց համար։ Փետրվարի 6-ին ու 27-ին «Բարսելոնան» և «Ռեալը» երկու հանդիպումներ են անցկացնելու գավաթի կիսաեզրափակչում։ Դե ինչ, եկե՛ք հասկանանք՝ ինչ է մեզ սպասվելու գավաթային կլասիկոներում։

Հոկտեմբերի 28-ից շատ բան է փոխվել

Վերջին անգամ թիմերը հանդիպել են հոկտեմբերի 28-ին ու դարձյալ «Նոու Կամպ» ստադիոնում։ Լա լիգայի շրջանակներում «Բարսելոնան» 5։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ, ու այն էլ առանց Մեսսիի։ Իհարկե, պարտավոր ենք հիշել «Ռեալի» հոգեբանական սարսափելի վիճակը այդ օրերին։ Այդ հանդիպումը վերջինն էր Խուլեն Լոպետեգիի համար։

Նրանից հետո եկավ Սոլարին։ Արգենտինացի մասնագետի ժամանումը փոխեց «Ռեալին»։ Կարելի է ընդգծել մեկ վիճակագրական տվյալ և ամեն ինչ պարզ կդառնա․ Սոլարիի ժամանումից հետո «Ռեալը» Լա լիգայում 28 միավոր է վաստակել, իսկ «Բարսելոնան»՝ 29։ Մոռանանք Լա լիգան, չէ՞ որ սա գավաթային առճակատում է․․․

180 րոպե եզրափակչում խաղալու համար 

Կարծում եմ՝ պետք չէ մոռանալ, որ առաջիկա հանդիպումը ոչ այլ ինչ է, քան պայքար եզրափակչի ուղեգրի համար։

«Ռեալը» իսկապես վատ տեսք չունի վերջին խաղերում։ «Արքայական» ակումբը 5 անընդմեջ հաղթանակ է տարել բոլոր մրցաշարերում, Բենզեման 6 գոլ է խփել վերջին 4 խաղերում, Վինիսիուսը փայլուն մարզավիճակում է։ Վնասվածք ունեցող ֆուտբոլիստներից էլ մնացել է միայն Վալյեխոն, ով առողջ ժամանակ դժվար թե խաղար «Բարսայի» դեմ։ Եվ այս ամենին պետք է գումարենք «Ռեալի» հոգեբանական վիճակը։ Թիմը իսկապես վերելքի մեջ է։ Նրանց մոտ սկսել է ստացվել ֆուտբոլ խաղալ՝ մի բան, որից «Ռեալը» իսկապես հեռու էր Լոպետեգիի ժամանակ։ 

«Բարսելոնան» իր հերթին կանգուն է մնում։ Լա լիգայում թիմը փայլուն տեսք ունի, եթե չհաշվենք վերջին տուրի ոչ ոքին «Վալենսիայի» հետ։ Գավաթում, ճիշտ է, «կապտանռնագույնները» որոշակի ձախողումներ ունեցան, բայց դրանք միայն առաջին խաղերում էին («Լևանտե» (1:2), «Սևիլիա» (0:2))։ Պատասխան խաղերում «Բարսան» անկասելի էր ու շտկեց ամեն ինչ։  

Վերջին տարիների վիճակագրությունը՝ «Ռեալի» օգտին

Գավաթի շրջանակներում թիմերը վերջին անգամ հանդիպել են 2014 թվականին։ Եզրափակչում «Ռեալը» 2։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» ու նվաճեց տիտղոսը։ Հիշու՞մ եք Բեյլի արագացումը․․․

2011-ի եզրափակչում նույնպես «Ռեալը» ուժեղ գտնվեց։ Լրացուցիչ ժամանակում Դի Մարիայի գերազանց փոխանցումը գոլի վերածեց այսօրվա հոբելյարը՝ Կրիշտիանու Ռոնալդուն։ «Մեստալիայում» «Ռեալը» նվաճեց տիտղոսը։

Այս տարիների եզրափակիչների արանքում թիմերը հանդիպել են ևս երկու անգամ։ Նախ 2012-ին Էլ կլասիկոն զարդարեց գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչը։ Երկու խաղերի արդյունքում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց կատալոնական ակումբը (երկու խաղերի արդյուքնում՝ 4:3)։ 2013 թվականին թիմերը հանդիպեցին կիսաեզրափակչում։ Այս անգամ ևս «Ռեալը» ուժեղ էր «Բարսայից»։ «Նոու Կամպում» 3։1 հաղթելուց հետո Մադրիդում գրանցվեց 1։1 հաշիվը։ «Արքայական» ակումբը եզրափակչում պարտվեց «Ատլետիկոյին»։ 

Հավանական կազմեր 

«Ռեալ» - Դարպասին կլինի Նավասը։ Կոստառիկացին լավ տեսք ունի, երբ խաղում է։ Նա Էլ կլասիկոներում խաղալու լրջագույն փորձ ունի ի տարբերություն Տիբոյի։

Վարանը և Կարվախալը կվերադառնան կազմ։ Իհարկե, կխաղա Ռամոսը։ Մարսելո-Ռեգիլոն զույգից Սոլարին կընտրի բրազիլացուն։ Կարծում եմ՝ «Ալավեսի» հետ նրա չխաղալը հենց դրա ակնարկն էր։

Կիսապաշտպանությունում կխաղան վերջին տարիների գիգանտները՝ Մոդրիչ - Կասեմիրո - Կրոս։ 

Ինչ վերաբերում է հարձակման գծին, ապա այստեղ Սոլարին ամենայն հավանականությամբ կընտրի Վասկես - Բենզեմա - Վինիսիուս եռյակը։ Բացատրեմ, թե ինչու։ Բեյլը «Ալավեսի» հետ վատագույնն էր դաշտում։ Վասկեսը հանգստացել է ուղիղ մեկ շաբաթ, իսկ Բենզեման ու Վինիսիուսը ֆանտաստիկ մարզավիճակում են։ Ստացվեց այսպես․

1․ Նավաս
2․ Կարվախալ
4․ Ռամոս
5․ Վարան
8․ Կրոս
9․ Բենզեմա
10․ Մոդրիչ
12․ Մարսելո
14․ Կասեմիրո
17․ Վասկես
28․ Վինիսիուս

«Բարսելոնա» - Տեր Շտեգենը կլինի դարպասին, քանի որ Սիլեսենը, ով խաղում է գավաթում, վնասվածք ունի։

Սեմեդու - Պիկե - Վերմալեն - Ալբա քառյակը թերևս ամենաօպտիմալն է։ Վերմալենը խաղաց «Վալենսիայի» հետ ու, կարծես թե, վատ չստացվեց։ Սեմեդուն հիասքանչ մարզավիճակում է, իսկ Պիկեի և Ալբայի լինել-չլինելը չի քննարկվում։ 

Ռակիտիչը, Բուսկետսը և Արթուրը դաշտի կենտրոնում․ սա լավագույն եռյակն է, որ կարող է խաղալ հիմա։ ճիշտ է, անգլիական մամուլը այսօր գրել էր, որ Վիդալը ունի շանս խաղալու առաջին րոպեներից, բայց Վալվերդեն կվստահի Արթուրին։ 

Կոուտինյո, Սուարես, Մեսսի՞։ Արգենտինացու մասնակցությունը հարցականի տակ է։ Ազդրի վնասվածքը կարող է խանգարել Մեսսիին, սակայն կարծում եմ՝ այն այդքան էլ լուրջ չէ ու «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը բաց չի թողնի մրցաշրջանի երկրորդ կլասիկոն ևս։ 

1․ Տեր Շտեգեն
2․ Սեմեդու
3․ Պիկե
4․ Ռակիտիչ
5․ Բուսկետս
7․ Կոուտինյո
8․ Արթուր
9․ Սուարես
10․ Մեսսի
18․ Ալբա
24. Վերմալեն

Բոլորիս մաղթում եմ հիանալի ֆուտբոլային էմոցիաներ։ Էլ կլասիկոն ֆուտբոլային իրականության ամենահիասքանչ դրսևորումներից է։ Եվ վերջում բոլոր մտահոգներին ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Կենտրոն հեռուստաընկերությունը ցուցադրելու է գավաթային կլասիկոներն ու եզրափակիչը։ Էլ կլասիկոն գալիս է, պատրաստվե՛ք․․․

Արամ Սահակյան





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1