«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու Մադրիդի «Ռեալին» չի ներառել լավագույն ակումբների ցանկում:
«Ես հիասթափեցրի «Ռեալի» երկրպագուներին: Նրանք ասում են, որ «Ռեալը» Եվրոպայի լավագույն թիմն է:
«Ռեալը» Եվրոպայի լավագույն թիմն է, եթե չհաշվենք ներքին տիտղոսները:
«Բարսելոնան», «Բավարիան» և «Յուվենտուսը» հաղթել են տնային առաջնություններում 6-7 անգամ, իսկ «ՌԵալը»՝ 2»,-ասել է Գվարդիոլան: