«Հադերսֆիլդի» դեմ տոնած հաղթանակից հետո «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է տպավորություններով:
«Խաղն այնքան էլ լավը չէր, բայց արդյունքը դրական է: Վերջին արտագնա հաղթանակը մենք տոնել էինք երկու ամիս առաջ: Այդ պատճառով էլ մեզ համար կարևոր էր այս հաղթանակը: Մենք ուրախ ենք, որ 3 միավոր վաստակեցինք:
Կարծում եմ՝ շատ կարևոր էր առաջին կեսում երկու գոլ խփելը: Բացի այդ, մենք մի քանի գոլային պահ ևս ունեինք, պարզապես մեր բախտը չբերեց: Երկրորդ կեսում ևս մի քանի պահ ունեցանք ու նորից չկարողացանք իրացնել: Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք:
Մրցակիցը նոր գլխավոր մարզչի հետ շատ լավ էր խաղում: Ես նրանց հաջողություն եմ ցանկանում: Նորից կասեմ, ամենակարևորը՝ մենք հաղթեցինք և երջանիկ վերադառնում ենք տուն»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել «Արսենալի» պաշտոնական կայքը: