TotalFootball.am


10.02.19 10:54

Սոլարին՝ «Ատլետիկոյի» դեմ խաղի մասին․ «Սա մեր լավագույն խաղն էր դեկտեմբերից սկսած»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին «Ատլետիկոյի» նկատմամբ 3։1 հաշվով տարած հաղթանակից հետո «Վանդա Մետրոպոլիտանոյի» մամուլի ասուլիսների սրահում իր գոհունակությունը հայտնեց թիմի ցուցադրած խաղից։   

«Սա թիմային հաղթանակ էր։ «Ատլետիկոյի» դեմ արտագնա խաղերում հաղթելու այլ ճանապարհ ուղղակի չկա։ Մենք ուժեղ էինք խաղային բոլոր օղակներում։ Սա մեր լավագույն խաղն էր դեկտեմբերից սկսած։ Հիմա մենք երկրորդն ենք, սակայն պետք է շարունակենք պայքարել, քանի որ «Ատլետիկոն» ևս կանգ չի առնելու»,-Սոլարիի խոսքերն է մեջբերում Marca-ն։   

Հիշեցնենք, որ «Ռեալը», վաստակելով 45 միավոր, բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0