TotalFootball.am


10.02.19 12:14

Որքա՞ն գումար են ամսեկան ստանում թոփ-5 եվրոպական լիգաների մարզիչները


L'Equipe-ն հրապարակել է Եվրոպայի ամենաշատ գումար վաստակող մարզիչների ցուցակը։ 

Աղբյուրի պնդմամբ ամսվա կտրվածքով մինչ հարկեր վճարելը ամենաշատը վաստակում է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Արգենտինացի մասնագետը 3,3 միլիոն եվրո է վաստակում։

«Ռոխիբլանկոսների» գլխավոր մարզչին հաջորդում է Էռնեստո Վալվերդեն։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը 2 միլիոն եվրո է վաստակում ամսեկան մինչ հարկերի վճարումը։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։ Պեպ Գվարդիոլայի ամսեկան եկամուտը կազմում է 1,9 միլիոն եվրո։ 

Իտալիայի Ա սերիայում ամենաբարձր վարձատրվող մարզիչը «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է (1,14 միլիոն եվրո)։ 

Բունդեսլիգայում բոլորից շատ վաստակում է Մյունխենի «Բավարիայի» ղեկը ստանձնած Նիկո Կովաչը (580 հազար եվրո)։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0