TotalFootball.am


10.02.19 13:41

The Sun. «Սաութհեմփթոնի» երկու երկրպագուներ ձերբակալվել են Սալայի հասցեին ծաղրական ժեստեր անելու համար


ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Քարդիֆը» հյուրընկալվել էր «Սաութհեմփթոնին»։ 

Տանտերերի երկրպագուներից երկուսը հանդիպման ընթացքում տրիբունայում ծաղրական ժեստեր են արել «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալայի հասցեին, ում ինքնաթիռը անհետացել էր ռադարներից, իսկ շաբաթներ անց հայտնաբերվել էր ֆուտբոլիստի դին։ Երկրպագուները, ձեռքերը լայն բացելով, ինքնաթիռի տպավորություն են փորձել թողնել։

Ինչպես հաղորդում է The Sun-ը, երկու երկրպագուներն էլ արդեն ձերբակալվել են։ Այս մասին հավաստիացրել են նաև «Սաութհեմփթոնի» ներկայացուցիչները։ 

Տեղեկացնենք, որ հանդիպումը ավարտվել է «Քարդիֆի» հաղթանակով՝ 2։1։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0