TotalFootball.am


10.02.19 14:26

Սուլշեր․ «Շատ ափսոս, որ Նեյմարը չի խաղալու մեր դեմ»


«Մաչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարծիք է հայտնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի մասին։ 

«Նա շատ-շատ լավ ֆուտբոլիստ է։ Երկրպագուները կցանկանային տեսնել նրան, իսկ ֆուտբոլիստները՝ խաղալ նրա դեմ։ Ես վստահ եմ, որ տղաները կցանկանային խաղալ Նեյմարի դեմ։ Շատ ափսոս, որ նա չի խաղալու մեր դեմ։ Սակայն պետք չէ մոռանալ Մբապեի, Կավանիի, Դի Մարիայի ու թիմի այլ ֆուտբոլիստների մասին։ ՊՍԺ-ն լավ թիմ է և անելու է հնարավոր ամեն բան»,-նորվեգացի մասնագետի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։ 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին՝ 23։55-ին։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0