Ավարտվեց Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Միլան»-«Կալյարի» հանդիպումը:
Ռոսոներիները հաղթեցին 3:0 հաշվով:
«Միլանի» կազմում մեկական անգամ աչքի են ընկել Պյոնտեկն ու Պակետան, գրանցվել է մեկ ինքնագոլ:
Այս հաղթանակից հետո «Միլանը» 39 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: