«Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի ծառայություններով։ Հաղորդում է Corriere dello Sport-ը։
Հաղորդվում է, որ ուկրաինացի ֆուտբոլիստը համարվում է նեապոլիտանական ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նախորդ ամառ «Նապոլին» արդեն հետաքրքրություն ցուցաբերել է ֆուտբոլիստի նկատմամբ։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։