«Ռեալի» ֆուտբոլիստները «Ատլետիկոյի» դեմ տոնած 3:1 հաշվով հաղթանակից հետո հանդերձարանում ասել են. «Նրանք նորից վախենում են մեզնից»: Այս մասին հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ հենց այդպիսի արտահայտություն է արվել «Արքայական ակումբի» հանդերձարանում:
Վերջին շրջանում «Ռեալը» վստահ խաղ է ցուցադրում: Թիմը 8 հաղթանակ է գրանցել: Սոլարիի թիմը ընթանում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: