TotalFootball.am


11.03.19 17:00

Ռամոսը գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Պերեսին, Մարսելոյին և ամբողջ մրցաշրջանին


Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գրառում է կատարել Twitter-ում, որտեղ անդրադարձել է ձախողված մրցաշրջանին, ինչպես նաև վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվող լուրերին, թե իբր վերջինս կոնֆլիկտ է ունեցել ակումբի նախագահի և Մարսելոյի հետ։

Ռամոսը վատ մրցաշրջանի ողջ պատասխանատվության կրող համարում է թիմի ֆուտբոլիստներին, և, իհարկե, ամենամեծ պատասխանատուն համարում է հենց իրեն, քանի որ ինքն է թիմի ավագը։ 

-Եղե՞լ է կոնֆլիկտ Պերեսի հետ։ 

«Նման բաները քննարկվում և որոշվում են հանդերձարանում։ Կոնֆլիկտ չկա։ Բոլորիս հետաքրքրում է միայն «Ռեալը»»։

-Եղե՞լ է վիճաբանություն Մարսելոյի հետ։ 

«Մենք ամեն ինչ քննարկում ենք մարզման ժամանակ։ Դա մեր աշխատանքի մի մասն է։ Բայց սա նման է անեկդոտի մեր կյանքից։ Մարսելոն իմ եղբայրն է»։ 

Ռամոսը նաև նշել է, որ հանուն «Ռեալի» ապագայի բոլորը միասին պետք է շարունակեն աշխատել։ 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0